1․ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովի անդամներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի անուններից տարածված համատեղ հայտարարությունը Տավուշի մարզի հատվածում ի օգուտ Ադրբեջանի տարածքային զիջումների գնալու մասին լեգիտիմ չէ, քանզի Մհեր Գրիգորյանը նման լիազորություններ չունի և չի կարող ունենալ։
Ձեզ ասացին, որ Ադրբեջանին չորս գյուղ են հետ տալիս, և դուք սկսեցիք չորս գյուղի կռիվ տալ, «պայքարել», որ չտա: Մինչ այդ շուրջ 20 օր ասում ենք, որ չորս գյուղի հարց չէ...
«G7-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի ապահովման համար»...
2023 թվականի ֆիզիկական անձանց հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը փոփոխվեց և 2024 թվականի մայիսի մեկի փոխարեն սահմանվեց նոր ժամկետ` 2024 թվականի հուլիսի 22-ը։ Ժամկետի փոփոխության հիմնական պատճառ է հանդիսացել այն տապալելու իրական վտանգը և նման պարտականություն ունեցող խմբերում ներառված 120 հազար անձանցից միայն 9 հազարն է 2024 թվականի ապրիլի 20-ի վիճակով ներկայացրել պահանջվող փաստաթուղթը։ Ընդհանրապես ինչ է ներկայացնում իրենից այդ հայտարարագիրը, ինչպիսի տեխնիկական հմտությունների և բազային գիտելիքների պետք ունի ֆիզիկական անձը, և ինչու՞, և ու՞մ մեղքով եղավ համընդհանուր խուսափում:
Ինձ թվում է` հակիրճ վերլուծեցի ու նաև պարզեցի վերոհիշյալ ստեղծագործությունների միջև եղած ընդհանրությունը։ Թվալով չէ, սակայն, կա մեկ այլ իրականություն, մեկ այլ բան, որ ծածուկ է։
Հիմա անընդհատ վախ-վուխ ենք լսելու՝ սա քանդեցին, սա ավիրեցին:
Բայց համարյա ոչ մեկը մատը մատին չտվեց, որ որոշակի երաշխիքներ լինեն այնտեղի հայկական ժառանգության պահպանման համար:
Մաշտոցի այգու խորքում մի մեծ խնձորենի կար. կարող ա հիմա էլ կա, վաղուց չեմ եղել։ Խնձորի սեզոնին, երբ առավոտ շուտ Տոմիկիս հետ այգի էինք գնում՝ զբոսնելու, դեռ այգին դատարկ-դատարկ էր լինում, բայց միշտ մի հոգի կամ երկու հոգի տեսնում էինք խնձորի ծառի տակ՝ ճյուղերից խնձոր էին պոկում, գետնին թափածներն էին հավաքում։
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարանքից, [քանզի], ինձ՝ խավարիս, լույս կարծելով՝ բարին են համբավում. եղկելիիս՝ երանելի և ողորմելիիս առաքինի են հռչակում, այնինչ ողբալի եմ ես ու անթիվ մեղքերով լի:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...